Ներքին էներգետիկ համակարգ
Նուրբ էներգետիկ համակարգը կենտրոնական նյարդային համակարգի երկայնքով էներգետիկ կենտրոնների (չակրաների) և էներգետիկ ուղիների (նադիսների) ցանց է, որի միջով հոսում է մեր Կունդալինին: Սահաջա Յոգան օգնում է մեզ սովորել զգալ, հասկանալ և, ի վերջո, օգտագործել մեր սեփական նուրբ համակարգը՝ ինքնաճանաչման հասնելու համար: Նուրբ էներգետիկ համակարգի բաղկացուցիչ տարրերն են՝ էներգետիկ կենտրոններ՝ չակրաները, որոնք տեղակայված են նյարդային հյուսակներում: Չակրա սանսկրիտից թարգմանաբար նշանակում է «անիվ»: Մեր նուրբ մարմնում կան յոթ հիմնական չակրաներ, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է էվոլյուցիայի մի փուլին: Յուրաքանչյուր չակրա պատասխանատու է անձի մեջ որոշակի հոգևոր որակների մարմնավորման համար, որոնք մարդկանց մեծ մասի համար գտնվում են չդրսևորված վիճակում: Արթնանալուց հետո (այսինքն՝ Ինքնագիտակցում ստանալուց հետո), չակրաները սկսում են «թրթիռներ» արձակել՝ արտահայտելով մեր մեջ Հոգևորայնության սկզբունքները։ Ֆիզիկական, մտավոր և հուզական խնդիրները կարող են առաջանալ մեկ կամ մի քանի չակրաների անհավասարակշռությունից: Ինքնագիտակցում ստանալուց հետո, հետո, երբ Կունդալինին բարձրանում է կենտրոնական էներգետիկ ուղիով՝ լցնելով բոլոր յոթ չակրաները մաքուր էներգիայով, հնարավոր է դառնում մարդկանց բնորոշ բոլոր հոգևոր հատկությունների ինքնաբուխ դրսևորումը:

ՄՈՒԼԱԴՀԱՐԱ․ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ,
ԻՄԱՍՏՈՒՅԹՈՒՆ
Առաջին չակրան՝ Մուլադհարան, կազմում է մեր ողջ նուրբ էներգետիկ համակարգի հիմքը։ Այն ներկայացնում է մեր ներսում գտնվող հավերժական և անխորտակելի որակները։ Այս որակներն իրենց լիարժեք ներուժով դրսևորվում են միայն այն ժամանակ, երբ Մայր Կունդալինին արթնանում է։
Ինչպե՞ս են երախաներն ապրում ներկայում՝ ունենալով իմաստություն և բնածին արժանապատվություն, որը չի աղտոտվել հասարակության ազդեցություններից։ Այս մանկական որակները Մուլադհարայի էությունն են։ Մեր Մուլադհարայի հավասարակշռությունը կօգնի վերագտնել այն որակները, որոնք մենք հաճախ կորցնում ենք մեծանալուն զուգընթաց։ Այս չակրան նաև մեզ տալիս է նպատակ և ուղղորդում բնական ինտուիցիայի միջոցով, ինչպես նաև հավասարակշռություն և ներդաշնակություն բնության ու ինքներս մեզ հետ։
<<Բազում հիվանդություններ Մուլադհարա չակրայի բռնվածության պատճառով են։ Անմեղությունը մեր մեջ երբեք չի կարող կործանվել, բայց կարող է ծածկվել մեր Էգոյով ու պայմանականություններով, ինչպես արևը կարող է ծածկված լինել ամպերով։ Մենք պետք է հարգենք մեր անմեղությունը>>։
Շրի Մատաջի Նիրմալա Դևի

ՍՎԱԴՀԻՇՏՀԱՆԱ․ ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ԻՆՔՆԱԲՈՒԽՈՒԹՅՈՒՆ
Երկրորդ չակրան՝ Սվադհիշտհանան, էներգիա է մատակարարում ուղեղի մոխրագույն բջիջներին։ Այն մեր գործողության կենտրոնն է։ Ամեն անգամ, երբ մենք մտածում և գործում եք, օգտագործում եք այս չակրայի էներգիան։ Եթե չափից շատ գործենք (ֆիզիկապես կամ մտավոր), այն կարող է հավասարակշռությունից դուրս գալ։
Սվադհիշտհանան խթանում է մեր ստեղծագործականությունը։ Այս չակրայի հատկանիշներից են գաղափարների առաջացումը, գեղեցկության գնահատումը, մտավոր ընկալունակությունը, մաքուր գիտելիքները, կայուն ուշադրությունը, որը կենսական նշանակություն ունի մեդիտացիայի ժամանակ անմիտք վիճակի հասնելու համար։
ՆԱԲՀՒ․ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Երրորդ էներգետիկ կենտրոնը՝ Նաբհին, պատասխանատու է մարսողական գործընթացների և նյութափոխանակության համար: Այն գործում է Սվադհիշտհանայի և Վոյդի հետ որպես միասնական միավոր՝ ապահովելով մեր մարմնում ներդաշնակ ֆիզիոլոգիական միջավայր՝ վերահսկելով որովայնի օրգանները:
Այս չակրան սերտորեն կապված է մեր աշխարհիկ ցանկությունների և դրանց բավարարման հետ: Այն մեր Ներդաշնակ և հավասարակշռված ընտանեկան կյանքի, կարիերայում հաջողությունների, ֆինանսական բարեկեցության համար է պատասխանատու: Հավասարակշռված Նաբհի չակրան տալիս է այն հիմքը, որով կարող եք հոգեպես զարգանալ՝ ավելի բարձր նպատակների հասնելու համար: Նաբհիի այլ հատկանիշներից են արդարամտությունը, խաղաղությունը, ուրախությունը, հավասարակշռությունը։
ՎՈՅԴ․ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, ԻՆՔՆԱՈՒՂՂՈՐԴՈՒՄ
Վոյդը կամ Բհավա Սագարը ( սանսկրիտից թարգմանվում է որպես դատարկություն) ներկայացնում է անհատի պատրանքների օվկիանոսն է։ Այն լցվում է իրական գիտելիքներով, երբ մենք ստանում եք մեր Կունդալինիի արթնացումը։ Վոյդի հատկանիշներն են՝ հավասարակշռությունը, արդարամտությունը, անձնական արժանապատվության զգացումը, ինքնակարգապահությունը, վճռականությունը, համբերությունը, ճշմարտության և գիտելիքի ծարավը։ Վերջին հաշվով, Վոյդը ներկայացնում է գուրուի սկզբունքը՝ մեր սեփական կարողության՝ մեզ և ուրիշներին առաջնորդելու հոգևոր զարգացման մեջ։
Վոյդը Նաբհի և Սվադհիշտհանա չակրաների հետ միասին, ներկայացնում են ինտեգրված խումբ։ Միասին այս չակրաները թելադրում են մեր զարգացման ընթացքը՝ մեր ստեղծումից մինչև հոգևորության մեր վերջնական գիտակցումը և ինքնաճանաչման մեր ճանապարհորդությունը։
ԱՆԱՀԱՏԱ․ ՍԵՐ, ԿԱՐԵԿՑԱՆՔ, ԱՆՎԱԽՈՒԹՅՈՒՆ
Անահատա չակրայի հիմնարար հատկանիշն անվերապահ սերն է՝ անձնուրաց և առանց կապվածության սերը։ Պարտադիր չէ, որ այն սեր լինի ընտանիքի անդամի հանդեպ։ Սեր կարող եք զգալ ցանկացած մարդու հանդեպ, որի հետ մենք շփվում ենք, գուցե նույնիսկ անծանոթի։ Դա իսկապես զարմանալի զգացողություն է, որը կարող ենք զգալ անընդհատ, երբ մեր Անահատա չակրան հավասարակշռության մեջ է։ Ընդ որում՝ հավասարակշռված Անահատա չակրան տալիս է մեզ սիրո զգացում առաջին հերթին ինքներս մեր հանդեպ։ Այս չակրայի հատկանիշներն են նաև կարեկցելու ուժը, բարեհամբույր վարքագիծը, ուրախությունը, ինքնավստահությունը, անվախությունը, անվտանգության զգացումը, ինչպես նաև տալիս է դրական հարաբերություններ հոր և մոր հետ։ Ֆիզիկապես, Անահատա չակրան նպաստում է սրտի և շնչառական համակարգերի առողջությանը: Այս չակրան նաև պատասխանատու է հակամարմինների ստեղծման և սնուցման համար, որոնք օգնում են մեզ պայքարել հիվանդությունների դեմ:
ՎԻՇՈՒԴՀԻ․ ԿՈԼԵԿՏԻՎԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՍՔ
Վիշուդհի չակրան վերահսկում է մեր հաղորդակցման հմտությունները: Եթե դուք ճանաչում եք մեկին, ով կարող է մի քանի բառ ասել, որոնք հույս կարող են տալ անհույս իրավիճակում, ապա նա, հավանաբար, ունի հավասարակշռված Վիշուդհի: Այս չակրայի դիվանագիտական հմտությունների հատկանիշի շնորհիվ կարող եք մեղմացնել լարված վեճը՝ միաժամանակ արժանանալով հակառակ կողմերի հարգանքին։ Հավասարակշռված Վիշուդհի ունեցող մարդը լավ հումորի զգացում ունի, քաղաքավարի և հաճելի է: Այս էներգետիկ կենտրոնը կարևոր է ուրիշների հետ դրական և առողջ հարաբերություններ պահպանելու համար:
ԱԳԻԱ/ԱԳՆԻԱ․ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆ, ԱՆՁՆԱԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆ
Այս չակրայի էությունը ներողամտությունն է: Երբ մենք չենք ներում, մենք վնասում ենք ինքներս մեզ՝ այս չակրան հավասարակշռությունից հանելով: Հավասարակշռված Ագիա չակրան թույլ է տալիս հասնել անմիտք գիտակցության կամ մտավոր լռության, որը շատ կարևոր է մեդիտացիայի համար:
Ագիա չակրան, որը երբեմն անվանում են «երրորդ աչք», հավասարակշռության մեջ է պահում էգոն (մտածողություն, պլանավորում) և սուպերէգոն (հիշողություններ, պայմանականություններ և հույզեր): Այն Սահասրարա չակրայի դարպասն է, որը խորհրդանշում է գոյության ամենամաքուր հոգևոր ոլորտը:
ՍԱՀԱՍՐԱՐԱ․ ԻՆՏԵԳՐՈՒՄ
Սահասրարա չակրայի հիմնական հատկանիշն ինտեգրումն է և տիեզերքի բոլոր տարրերի հետ միասնության զգացումը տալը: Հենց Սահասրարայի միջոցով ենք մենք կապ զգում համաթափանց հոգևոր էներգիայի, բացարձակ ճշմարտության հետ: Սահասրարան ներկայացնում է մեր վերջնական նպատակակետը: Մենք չենք կարող լիովին հասկանալ մեր կյանքի իմաստն ու նպատակը, մինչև չկապվենք մեզ ստեղծած ուժի հետ:
