Sahaja Yoga Armenia

csm_16920121015_blume_Pascaloupetit_wikicommons_4d798537ca

Կունդալինիի դերը մեդիտացիայի մեջ

Կունդալինին, որը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է «պարույր», գիտակցված, հոգևոր էներգիա է, որը քնած է յուրաքանչյուր մարդու ողնաշարի հիմքում՝ սրբոսկրում, ինչն էլ պատճառ է հադիսացել, որ այս ոսկրը բոլոր լեզուներում պարունակում է «սուրբ» արմատը: Այն էներգետիկ թելիկների խուրձ է՝ բաղկացած 21-ի 108 աստիճան քանակությամբ էներգետիկ թելիկներից և նման է մազափնջի։ Շրի Մատաջին նկարագրել է, որ երբ մենք կատարում ենք Ինքնագիտակցման վարժությունը, որի նպատակը Կունդալինիի արթնացումն է, ապա մեր մեջ բարձրանում է 1, 2 թելիկ, իսկ  մյուս թելիկների արթնացումը տեղի է ունենում մեդիտացիայի միջոցով, երբ մենք ձեռք են բերում ներքին խորաթափանցություն։ Երբ այս էներգիան արթնանում է, այն սկսում է իր ճանապարհորդությունը դեպի վեր՝ մեր կենտրոնական էներգետիկ ուղիով՝ Սուշումնայով: Ճանապարհին անցնելով չակրաների միջով` Այն մաքրում, սնուցում ու լուսավում է դրանք և ճեղքելով գլխի գագաթային հատվածը՝ գաղտունի շրջանը, միացնում է մեզ բնության համաթափանց ուժին, որը շրջապատում և ընդգրկում է բոլոր կենդանի էակներին: Հենց այս պահին է մենք ստանում ենք ինքնագիտակցում և տեղի է ունենում յոգան։

«Կունդալինին բուժում է ձեզ, բարելավում է ձեր բարեկեցությունը, այն ձեզ տալիս է ամբողջ երանությունը»։ 

                                                                              Շրի Մատաջի Նիրմալա Դևի

«Խնդիրն այն է, թե ինչպես հեռացնել այս միտքը ձեր ուղեղից։ Մտքերն անընդհատ ձեր ուղեղում են…, բայց երբ Կունդալինին բարձրանում է, ապա կատարվում է այն, որ այդ մտքերը դառնում են ավելի երկարաձիգ… և դրանց միջև կա մի ճեղք, և այդ ճեղքը մեր խաղաղության տեղն է։ Եթե դուք հասնեք այս խաղաղությանը, ապա կարելի է հասնել համաշխարհային խաղաղության։ Պարզապես պաստառներ բռնելով և խաղաղության համար գոռալով դուք չեք կարող հաստատել խաղաղություն։ Խաղաղությունը պետք է բխի մարդկանց սրտերից։ Մարդկանց սրտերում խաղաղությունը կարող է հաստատվել միայն այն դեպքում, երբ դուք դրա հիմքում դնեք Ոգին, որտեղ այն դրսևորում է խաղաղության երանությունը։ Երբ դուք սկսում եք վայելել խաղաղության երանությունը, դուք չեք ուզում պատերազմներ, դուք չեք մտածում պատերազմի մասին, և սա այն վիճակն է, որին մարդիկ հիմա պետք է բարձրանան և հասնեն»։ 

                                                                                   Շրի Մատաջի Նիրմալա Դևի

Կունդալինին հնագույն ժամանակերում

Կունդալինին Աստծային սիրո հավերժական ուժի արտացոլումն է, որը ողջ արարչագործության աղբյուրն է։ Այն մտածում, հասկանում, համակարգում, փոխազդում և զարգացնում է ամեն ինչ ներդաշնակ կարգով՝ սկսած ամենափոքր ատոմային մասնիկներից մինչև միաբջիջ կյանքի ձևերը։Հին ժամանակներում Կունդալինիի գոյությունն ու զորությունը սրբազան գիտելիք էր, որը հազարավոր տարիներ շարունակ փոխանցվում էր ուսուցչից աշակերտին: Կունդալինիի մասին իմացող հոգևոր գուրուներն իրենց նվիրյալներին առաջնորդում էին անցնել տարիների խիստ պրակտիկաների և խիստ ապաշխարությունների միջով՝ Կունդալինիի արթնացմանը հասնելու համար: Սակայն դա քչերին է հաջողվել: Ժամանակակից պայմաններում Սահաջա Յոգայի հիմնադիր Շրի Մատաջի Նիրմալա Դևին այս արթնացումը հնարավոր է դարձրել յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է ստանալ իր ինքնագիտակցումը: Այն չի կարող պարտադրվել որևէ մեկին, Կունդալինիի արթնացման բանալին մաքուր ցանկությունն է։ Կունդալինին նկարագրվել է բազում սրբերի կողմից, ինչպիսիք են Շրի Ադի Շանկարաչարյան (մոտ 600 թ.), Կաբիրը (մոտ 1500 թ.) և Գնանադևան (մոտ 1200 թ.), աշխարհահռճակ փիլիսոփաներ Լաո Ցզեն (մթա 6-րդ դար), Կոնֆուցիոսը (մթա 5-րդ դար), Սոկրատեսը (մթա 4-րդ դար), աշխարհահռչակ պոետ, նկարիչ Ուիլյամ Բլեյքը  (1757-1827 թթ.) և այլ աշխահահռչակ մտավորականներ, արվեստագետներ։

Շրի Մատաջին տարրալուծեց Կունդալինիի արթնացման վտանգների կամ վնասի վերաբերյալ բազմաթիվ սխալ պատկերացումներ: Նա հստակ համեմատություն անցկացրեց Կունդալինիի և մեր բնածին հոգևոր մոր միջև, որը մեզ ուղեկցում է մեր կյանքի ճանապարհին՝ բազմաթիվ ծնունդների միջոցով և համբերատար սպասում է, որ մենք ցանկանանք ինքնաճանաչում: Երկրի վրա ոչ մի կենդանատեսակի մեջ մայրը երբեք չի վնասում իր երեխային: Ընդհակառակը, մայրն է, որ պաշտպանում, սնուցում և աջակցում է երեխային, որպեսզի այն կարողանա լիովին զարգացնել իր էվոլյուցիոն ներուժը:

«Անկերպ, բայց կատարյալ, գոյություն ունեցող երկնքից ու երկրից առաջ։ Լուռ ու անսահման, միայնակ ու անփոփոխ։ Ներթափանցող ամենուր, բայց անխոնջ։ Նա երկնքի տակ գտնվող ամեն ինչի Մայրն է։ Ես չգիտեմ նրա անունը, ուստի նրան անվանում եմ Դաո»։ 

                                                                                                          Լաո Ցզե, «Տաո Տե Չինգ»

Կունդալինիի էներգիան քնած վիճակում է մեր մեջ։ Ինքնագիտակցման նպատակն է արթնացնել այս էներգիան, որպեսզի վերջինիս որակները կարողանան դրսևորվել։ Այն կարող է արթնանալ մեր մաքուր ցանկության ուժով՝ մեր իրական «ես»-ը, մեր Ոգին ճանաչելու ցանկությամբ։ Մեր իրական «ես»-ը հաճախ թաքնված է մեր սեփական մտքերի և զգացմունքների կողմից, բայց երբ Կունդալինին բարձրանում է, Այն ինքնաբերաբար մեզ տանում է մեդիտացիայի վիճակի՝ թույլ տալով մեր մաքուր Ոգուն դրսևորվել մեր լուռ ուշադրության մեջ։ Այս կերպ մենք կարող ենք հեռանալ այս մտքերից և զգացմունքներից՝ զգալու մաքուր ուրախությունն ու խաղաղությունը, որը հավերժ գոյություն ունի մեզանից յուրաքանչյուրի մեջ։

«Հեռանալով նյութապաշտությունից… ես մտա բանականության դրախտ և բացեցի տասներորդ դարպասը: Կունդալինիի պարուրաձև էներգիայի չակրաները բացվեցին, և ես առանց վախի հանդիպեցի իմ Գերագույն Տեր-Արքային»։                             

                                                                                                                         Կաբիր

Scroll to Top