Sahaja Yoga Armenia

csm_16920121015_blume_Pascaloupetit_wikicommons_4d798537ca

Ի՞նչ են էներգետիկ ուղիները

Էներգետիկ ուղիները, սանսկրիտով՝ նադիներ, մեր էներգետիկ համակարգի բաղկացուցիչ մասն են։ Երեք նադիներն են՝ ձախ, աջ և կենտրոնական։ Երեքն էլ կատարելապես փոխազդում են միմյանց հետ՝ ինտեգրելով և հավասարակշռելով մեր Կունդալինիի էներգիայի հոսքը։ Յուրաքանչյուրը նաև որոշակի դեր է խաղում մեր հույզերի, տրամադրության և ֆիզիկական առողջության պահպանման գործում։ էներգետիկ ուղիները ֆիզիկական մակարդակում մարդու նյարդային համակարգի դրսևորումն են։ Շրի Մատաջիի կողմից ստեղծված Ինքնագիտակցման վարժության շնորհիվ Մայր Կունդալինիի արթնացումը լուսավորում, մաքրում ու հավասարակշռում է երեք էներգետիկ ուղիները։ 

«Այժմ Սահաջա Յոգան մեր մեջ գտնվող բոլոր երեք ուժերի սինթեզն է։ Առաջինը ֆիզիկական ուժն է,երկրորդը հուզական ուժն է, և երրորդը  էվոլուցիայի ուժն է․․․։ Դուք դառնում եք այս բոլոր երեք ուժերի սինթեզը»։

                                                                        Շրի Մատաջի Նիրմալա Դևի

Իդա նադի՝ Լուսնային ուղի կամ Ձախ ուղի

Ձախ էներգետիկ ուղին կրում է մեր հույզերը, ցանկությունները և անցյալը։ Երբ մենքք ինչ-որ բան եք ցանկանում կամ օգտագործում եք մեր հույզերը, ապա մեր ուշադրությունը տեղափոխվում է ձախ էներգետիկ ուղի։
Մեր ձախ էներգետիկ ուղին սկսվում է 1-ին չակրայից (Մուլադհարա) և շարժվում է մեր մարմնի ձախ կողմով՝ ավարտվելով մեր ուղեղի աջ կիսագնդի հատվածում։ Մեր նուրբ էներգետիկ համակարգում մեր ուղեղի այս մասը սուպերէգոն է։ Այստեղ են գտնվում մեր հիշողությունները, սովորությունները և պայմանականությունները։ Այն, ինչ մեզ սովորեցրել են մեր ծնողներն ու ընկերները, մեր նույնականացումը մեր ռասայի, էթնիկ պատկանելության կամ ազգության և դրան առնչվող մշակույթի հետ պահվում է մեր սուպերէգոյում։





Ձախ էներգետիկ ուղու հատկանիշները




Ձախ էներգետիկ ուղու հավասարակշռումը

Ձախ էներգետիկ ուղու գլխավոր հատկանիշն ուրախությունն է: Ձախ էներգետիկ ուղու կրած ուրախությունը մանկական անհոգ ուրախության զգացողություն է: Մեծահասակների շրջանում մենք կարոտում ենք այդ զգացողությունը: Այս ուրախությունը դեռևս ապրում է մեր մեջ և կարող է արթնանալ մեդիտացիայի միջոցով: Մյուս կարևոր հատականիշն այն է, որ այս էներգետիկ ուղին մեզ տալիս է մաքուր ցանկություններ՝ հոգեպես աճելու մաքուր ցանկություն։

Պինգալա նադի՝ արևային ուղի կամ աջ ուղի

Աջ էներգետիկ ուղին գործողության (թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական) կամ  ապագայի ուղին է։ Երբ մենք գործում եք մեր ցանկությունների համաձայն, մեր ուշադրությունը տեղափոխվում է աջ ուղի։ Մեր աջ էներգետիկ ուղին սկսվում է 2-րդ չակրայից (Սվադհիշտհանա) և բարձրանում է մեր մարմնի աջ կողմով՝ ավարտվելով մեր ուղեղի ձախ կիսագնդի հատվածում։ Մեր նուրբ համակարգում ուղեղի այս հատվածը էգոն է, որը մեզ տալիս է անհատականության զգացում։ 




Աջ էներգետիկ ուղու հատկանիշները



Աջ էներգետիկ ուղու հավասարկշռումը

Գործողությունը և պլանավորումն աջ էներգետիկ ուղու հիմնական  հատկանիշներն են։
Երբ մենք ֆիզիկապես ակտիվ և դինամիկ եք, աջ ուղին է, որը մատակարարում է դրա համար անհրաժեշտ էներգիան։ Երբ մենք մտովի կենտրոնանում, պլանավորում կամ վերլուծում եք, դա նաև խթանում է մեր մտավոր գործունեությունը։

Իր մաքուր վիճակում աջ էներգետիկ ուղին դինամիզմ է առաջացնում և օգնում է մեզ արդյունավետորեն գործել՝ հանգիստ մտքով և ուրախ ձևով։
Երբ մենք չափազանց շատ էներգիա ենք պահանջում աջ ուղուց, դա թուլացնում է մեր ձախ ուղին։ Արդյունքում, մեր հուզական կողմը մղվում է երկրորդ պլան, և ուրախության զգացումը գոլորշիանում է։ Մենք դառնում ենք դյուրագրգիռ, բռնկուն և նույնիսկ ագրեսիվ։
Մենք կարող եք մեդիտացիա անել և օգտագործել Սահաջա Յոգա մեդիտացիայի տեխնիկաները՝ հեշտությամբ վերականգնելու համար մեր ներքին հանգստությունն ու դինամիզմը։

Scroll to Top