
ՄԵԴԻՏԱՑԻԱ
ՄԵԴԻՏԱՑԻԱ
ՄԵԴԻՏԱՑԻԱ

կյանքի իմաստը, քանի դեռ
չեք միացել այն Ուժին, որը
ստեղծել է ձեզ:
Շրի Մատաջի Նիրմալա Դևի

կյանքի իմաստը, քանի դեռ
չեք միացել այն Ուժին, որը
ստեղծել է ձեզ:
Շրի Մատաջի Նիրմալա Դևի
կյանքի իմաստը, քանի դեռ
չեք միացել այն Ուժին, որը
ստեղծել է ձեզ:
Շրի Մատաջի Նիրմալա Դևի

Սահաջա Յոգան հնագույն ուսմունք է մեր արմատների մասին
Սահաջա յոգան նրանց համար է, ովքեր ցանկանում են բացահայտել իրենց իրական էությունը, որը լի է խաղաղությամբ, կյանքի բերկրանքով և իրենց շրջապատող ամեն ինչի հանդեպ սիրով: Այն պարզապես տեսություն կամ վարժությունների հավաքածու չէ, այն կենդանի գիտություն է, որը բացվում է քայլ առ քայլ՝ մեդիտացիայի արդյունքում՝ նպաստելով փորձառության շոշափելի դառնալուն: Այն ինքնաբուխ և կենդանի գործընթաց է՝ նման սերմի, որը ժամանակի ընթացքում դառնում է ամուր ծառ, քանի որ Կունդալինիի արթնացմամբ մարդը դառնում է ամբողջական և հավասարակշռված անհատականություն: Սահաջա յոգան մշակվել է Շրի Մատաջի Նիրմալա Դևիի կողմից 1970 թվականին, և այդ ժամանակից ի վեր այն տարածվել է աշխարհի շատ երկրներում, սակայն գիտելիքը, որի վրա հիմնված է Սահաջա Յոգան, գալիս է հազարավոր տարիներ առաջ: Կունդալինի անունով հայտնի նուրբ հոգևոր էներգիայի արթնացումը Սահաջա յոգայի կարևոր մասն է: Երեքուկես գալարից բաղկացած Կունդալինին քնած է մարդու ողնաշարի հիմքում գտնվող սրբոսկրում: Այս էներգիայի արթնացումն ու ինքնաճանաչման հետագա գործընթացը կոչվում է Ինքնագիտակցում, ինչի արդյունքում մարդը հասնում է լուսավորության: «Սահաջա» նշանակում է «ինքնաբուխ» կամ «ձեզ հետ ծնված», «ծննդից տրված», իսկ «յոգան» թարգմանվում է որպես «միություն» (Համաթափանց Տիեզերական Էներգիայի հետ): Այսպիսով, «Սահաջա յոգան» կարող է թարգմանվել որպես «Համընդհանուր միության մեթոդ, որը մեզ տրվել է մեր ծննդից»: Սահաջա յոգայի դասընթացները միշտ և ամենուր անվճար են, քանի որ, ինչպես Շրի Մատաջին է ներկայացրել, այս գիտելիքը և այս միությունը ձեռք է բերվում Ինքնագիտակցման միջոցով, որը յուրաքանչյուր մարդու անքակտելի իրավունքն է, հետևաբար դրա համար որևէ վճար չի կարող գանձվել։
«Կրկին և կրկին խնդրում եմ ձեզ բաց պահել ձեր միտքը, ինչպես անում են գիտնականները: Որովհետև այն, ինչ ասում եմ ձեզ, ապացուցելի է։ Որպես ազնիվ մարդիկ, դուք պետք է ընդունեք ձեր մասին այս հրաշալի հայտնագործությունը, քանի որ այն ծառայում է ձեր բարեկեցությանը, ձեր ընտանիքի, ձեր հասարակության, ձեր երկրների և ամբողջ աշխարհի բարեկեցությանը»:
Շրի Մատաջի Նիրմալա Դևի
Ստացիր ինքանգիտակցում հաշված րոպեների ընթացքում
Սահաջա մեդիտացիան սկսում է բնության մնացորդային էներգիայի՝ Կունդալինիի արթնացմամբ: Վարժությունը կարող եք կատարել հետևելով տեսանյութի հրահանգներին:
Սահաջա Յոգայի հիմնադրի մասին
Սահաջա Յոգան հիմնադրվել է 1970թ.-ին Նիրմալա Շրիվաստավայի (1923-2011) կողմից։ Վերջինս, Ով իր հոգևոր, մայրական հատկանիշների շնորհիվ հետագայում իր հետևորդների կողմից ստացած «Շրի Մատաջի» պատվավոր կոչումը, որը նշանակում է «Հարգարժան Մայր», ծնվել է 1923թ.-ի մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը։ Նրա ծնողները՝ Պրասադ և Կորնելիա Սալվեները, ովքեր եղել են թագավորական Շալիվահան դինաստիայի հետևորդներ, տվել են Նրան Նիրմալա անունը, որը նշանակում է «անբասիր»։ Մահատմա Գանդին, ում աշրամ Շրի Մատաջին հաճախակի այցելու էր մանուկ հասակում, Նրա մեջ ճանաչեց հոգևոր հրաշամանուկին, ում հետ վերջինս հաճախ էր խորհրդակցում։ Շրի Մատաջին իր ընտանիքի անդամների հետ մասնակցել է Հնդկաստանի ազատագրական պայքարին։ 1970թ.-ի մայիսի 5-ից Շրի Մատաջին իր կյանքը նվիրեց մարդկության հոգևոր վերափոխմանը։ 47 տարեկանում Նա գտավ ճանապարհը և մշակեց մասսայական Ինքնագիտակցում տալու մեթոդ՝ հիմնված յուրաքանչյուրիս մեջ ներկառուցված էներգիայի՝ Կունդալինիի արթնացման վրա։ Երբ Նրա ամուսինը դարձավ ՄԱԿ-ի ծովային կազմակերպության գլխավոր քարտուղար, Շրի Մատաջին ամուսնու հետ տեղափոխվեց Լոնդոն և սկսեց իր հոգևոր աշխատանքը մարդկանց փոքր խմբի հետ։ Նա երբեք գումար չի վերցրել Սահաջա Յոգայի փորձառությամբ կիսվելու համար՝ պնդելով, որ մարդկանց մեջ քնած այս հոգևոր էներգիայի արթնացումը նրանց ի ծնե իրավունքն է, և, հետևաբար, չի կարող լինել վճարովի։ 1997թ.-ի Լոնդոնի Թագավորական Ալբերտ Հոլլում Կլեյս Նոբելն առաջադրել է Շրի Մատաջիին Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Լինելով Շրի Մատաջիի և Սահաջա Յոգայի մեծ երկրպագու նա հռչակեց Սահաջա Յոգան «մարդկության հույսի աղբյուր»։ Մարդկության հանդեպ ցուցաբերած բարձր արժանիքների և աշխարհում խաղաղության հաստատմանը նպաստող գործունեության համար ՄԱԿ-ի կողմից 1989թ.-ին Շրի Մատաջին ստացել է Խաղաղության շքանշան։ Գիտության և մարդկության գիտակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար 1997թ.-ին Նրա անունը գրվել է մոլորակի մեծագույն մարդկանց ցուցակում։ Նրա ժառանգությունն ապրում է, քանի որ Ինքնագիտակցման փորձը շարունակում է փոխակերպել անթիվ կյանքեր Սահաջա Յոգայի կենտրոնների միջոցով, որոնք գործում են աշխարհի ավելի քան 150 երկրներում, որտեղ ուսուցանում են Սահաջա Յոգան՝ միշտ անվճար։
8 ՊԱՏՃԱՌ ՄԵԴԻՏԱՑԻԱ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
1.Այն շատ պարզ է ու հասկանալի
Դուք կարիք չունեք թողնել ամեն բան, մեկուսանալ լեռներում լուսավորման հասնելու համար: Այն ինքնաբուխ գործընթաց է: Դասընթացները պարզ են, հետաքրքիր:
2.Ամբողջովին անվճար է
Դուք կարիք չունեք վճարելու մեդիտացիայի համար, քանի որ այն ի ծնե բոլորիս իրավունքն է: Մեդիտացիան բնական է, ինչպես շնչելը, քնելը և այլն:
3.Այն տարածում լայն տարածում
Սահաջա յոգայով զբաղվում են աշխարհի ավելի քան 150 երկրներում: Դուք հեշտությամբ կարող եք ցանկացած վայրում միանալ յոգայի դասերին:
4.Չկան սահմանափակումներ
Մեդիտացիա անելու համար չկան սեռատարիքային, ռասայական կամ այլ սահմանափակումներ: Դուք ձեռք եք բերում ընկերներ աշխարհի տարբեր երկրներից:
5.Արդյունքներն ակնհայտ են
Կարճ ժամանակահատվածում անգամ ամենօրյա 10 րոպեանոց մեդիտացիան կօգնի ձեզ գտնել ներքին խաղաղություն, կբարելավի ֆիզիկական առողջությունն ու կտա հոգեկան հավասարակշռություն:
6.Դուք ինքներդ ձեր ուսուցիչն եք
Մեդիտացիան արթնացնում է մեր մեջ բնության օրենքները: Մենք սկսում ենք ճանաչել ճիշտն ու սխալը, ինչն է մեզ համար լավ, իսկ ինչը՝ վնասական: Դասընթացները պարզ են, հետաքրքիր:
7.Օգնում է ազատվել վատ սովորույթներից
Դուք առանց որևէ ջանքի ազատվում եք բացասական սովորույթներից: Դա տեղի է ունենում ինքնաբուխ ձևով:
8.Ձեռք եք բերում մաքուր գիտելիքներ
Սահաջա մեդիտացիաների արդյունքում դուք սկսում եք ճանաչել ձեր իրական ԵՍ-ը, էներգետիկ համակարգի կառուցվածքը, ճանաչում եք ձեզ շրջապատող աշխարհը:
Սահաջա Յոգան գիտականորեն ապացուցված ճանապարհ է կյանքի որակը բարելավելու համար
Մեդիտացիան գիտականորեն ապացուցված ճանապարհ է մեր առողջական վիճակը բարելավելու և կյանքում հավասարակշռություն ձեռք բերելու համար: Այսօր աշխարհով մեկ, լինի երիտասարդ թե տարեց, կիրառում են Սահաջա Յոգան որպես կյանքի բարելավման արդյունավետ ուղի: Զարմանալի պարզությունը զուգորդվում է արագ և շոշափելի արդյունքներով և ապացուցում, որ Սահաջա Յոգան առողջարար և հոգևոր հարստացման փորձառություն է:
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՆԵՐՔԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ
Սահաջա Յոգան սովորեցնում է մեդիտացիայի յուրահատուկ մեթոդ, որը հիմնված է հնագույն հոգևոր գիտելիքների վրա: Դուք կարող եք հավասարակշռության վիճակի հասնել ընդամենը 10 րոպեում։
Յուրաքանչյուր ոք ունի մեդիտացիայի կարիք
Այսօր ողջ մարդկությունն ապրում է աննախադեպ ժամանակներ։ Անձնական առողջության մասին հոգալը երբեք այսքան կարևոր չի եղել։ Յուրաքանչյուր ոք պետք է դադար վերցնի և նայի իր ներքին էությանը: Բայց ինչպե՞ս հասնել հավասարակշռության, նվազեցնել սթրեսը և բարելավել առողջությունը: Ամենօրյա մեդիտացիան մեզանից յուրաքանչյուրի ներքին ուժը բացահայտելու բանալին է:
Սահաջա Յոգան ունի փոխակերպող ուժ
Սահաջա յոգան սկսվում է առանց ջանքերի և ինքնաբուխ փորձառությամբ: Այս առաջին փորձառությամբ, որը հայտնի է որպես Ինքնագիտակցում, դուք ձեռք եք բերում նոր հարթություն ձեր գիտակցության մեջ և ականատես եք լինում բացարձակ ճշմարտությանը: Ցանկացած մարդ կարող է դա անել: Մի քանի օր անընդմեջ մեդիտացիայի շնորհիվ դուք ականատես կլինեք ձեր ներսում դրական փոփոխությունների։
Բացահայտեք Սահաջա Յոգայի առավելություններն այսօր
Երբ կանոնավոր մեդիտացիա կատարեք, ձեռք կբերեք օգուտների լայն շրջանակ՝ սկսած հիշողության բարելավումից, սթրեսի նվազեցումից, ուշադրության կենտրոնացումից, ինքնավստահության բարձրացումից մինչև ավելի բարձր հոգևոր արժեքների արթնացում: Դուք անցնում եք ձեր սեփական ճանապարհը: Ձեզ անհրաժեշտ է միայն մաքուր ցանկություն՝ ձեր ճանապարհոր-դությունը սկսելու համար:
ՀԵՏԵՎԻՐ ՄԵԶ
Սահաջա յոգան կիրառվում է ամբողջ աշխարհում: Մեդիտացիայի դասընթացներն անցկացվում են անվճար տարբեր վայրերում: Դասերը վարում են մեդիտացիայի փորձառու մասնագետներ, ովքեր կամավոր տրամադրում են իրենց ժամանակը կիսվելու իրենց ստացած գիտելիքներով:
Հասցե
Ք.Երևան, Կոմիտաս 40/2
Դասաժամեր
Օֆլայն՝ կիրակի օրը
12:00 – 14:00
Օնլայն՝ երեքշաբթի, ուրբաթ
21:30 – 22:10
Մանրամասների համար զանգահարել